ՊՍԺ-ի ավագ Մարկինյոսը կարևոր որոշում է կայացրել՝ կապված ապագայի հետ։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, բրազիլացին ցանկանում է կարիերան շարունակել Փարիզում և դեմ չէ այնտեղ էլ ավարտել ֆուտբոլիստի կարիերան։
«Այս պահին իմ պլանների մեջ չի մտնում ՊՍԺ-ից հեռանալը։ Եթե հնարավորություն լինի այստեղ ամբողջ կարիերաս անցկացնելու, ես դեմ չեմ լինի։ Ես երջանիկ եմ Փարիզում»,- Մարկինյոսի խոսքերն է մեջբերում Ռոմանոն։