Ա Սերիայի 34-րդ տուրում «Լացիոն» 1-2 հաշվով պարտվեց «Միլանին»։
Հռոմեացիների գոլը խփեց հարձակվող Չիրո Իմմոբիլեն։ Այդ գոլը ֆուտբոլիստի համար 26-րդն էր ընթացիկ մրցաշրջանում։ 32-ամյա Իմմոբիլեն վերջին վեց տարվա մեջ չորրորդ ֆուտբոլիստն է, որը 25-ից ավելի գոլ է խփում երեք և ավելի մրցաշրջանում։
2017/18 մրցաշրջանում Չիրոն խփել էր 29 գոլ, իսկ 2019/2020 մրցաշրջանում աչքի էր ընկել 36 անգամ։ Ինչպես նշում է Championat.com-ը, նախկինում նման ցուցանիշ գրանցել են միայն Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն և Ռոբերտ Լևանդովսկին։