«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է ձեռք բերել «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսին: Այս մասին հայտնում է skysports.com-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ կիսապաշտպանի տրանսֆերը գնահատվում է 100 միլիոն ֆունտ ստերլինգ։ Ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեկլանը մերժել է նոր համաձայնագրի մի քանի առաջարկ, սակայն «Վեսթ Հեմը» մտադիր չէր բաց թողնել խաղացողին, ում պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։