Լա Լիգայի՝ 21-րդ տուրից հետաձգված խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել է «Ռայո Վալեկանոյին» և նվազագույն հաշվով պարտություն է կրել։
Սա կատալոնացիները երրորդ անընդմեջ պարտությունն էր տնային՝ «Կամպ Նոու» մարզադաշտում։
Մինչ այս կապտանռնագույները 0-1 հաշվով զիջել էին «Կադիսին» Իսպանիայի առաջնության շրջանակում, 2-3 հաշվով էլ զիջել էին «Այնտրախտին» Եվրոպա լիգայում։
Այս ամիս Չավիի թիմը սեփական հարկի տակ միակ հաղթանակը տոնել է ապրիլի 3-ին՝ «Սևիլիայի» նկատմամբ։