«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է ԱՊԼ-ի 34-րդ տուրում «Վեսթ Հեմի» նկատմամբ տարած նվազագույն հաշվով հաղթանակը․
«Կարող էր թվալ, թե մենք փակուղիում ենք, և դա հասկանալի է, չէ՞, որ «Վեսթ Հեմը» շատ կարգապահ կերպով և մեծ ուժերով պաշտպանվում էր։ Բայց մենք ամեն ինչ հասկանում էինք։ Մենք պետք է սպասեինք մեր պահին։ Մենք վերահսկում էինք խաղը, բայց չէինք կարողանում ազատ տարածություններ գտնել, իսկ վերջին արդյունքներից հետո չէինք կարող ռիսկի դիմել։
Խաղավարտում նրանք մնացին 10 հոգով և դա մեզ թույլ տվեց ավելի շատ ազատ տարածություններ գտնել ու լուծել խնդրը։ Այս հաղթանակը շատ մեծ առաջ քայլ էր մեզ համար։ Դեռ մեկ խաղ պակաս ենք անցկացրել։ Շատ կարևոր էր, որ այսօր հաղթեինք, և ես ուրախ եմ այդ առիթով։ Վերջին արդյունքներից հետո մենք արժանի էինք մի փոքր հաջողության։ Առջևում կարևոր խաղ ունենք Մանչեսթերում, և նմանօրինակ հաղթանակը տրամադրություն է բարձրացնում»,- Տուխելի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։