ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարող է մոտ ժամանակներս հեռանալ ֆրանսիական ակումբից։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, արգենտիացին և ակումբի ղեկավարությունը հանդիպում են ունեցել, որի ընթացքում եկել են այն եզրահանգմանը, որ չեն ցանկանում շարունակել համագործակցությունը։ Նշվում է, որ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ֆրանսիական թիմին իր ծառայություններն է առաջարկել։ Իտալացի մասնագետը ցանկանում է 2 տարվա պայմանագիր կնքել ՊՍԺ-օ հետ։
Երեկ՝ ապրիլի 23-ին, ՊՍԺ-ն Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորությամբ ժամանակից շուտ ապահովեց Ֆրանսիայի չեմպիոնությունը։ ՊՍԺ-ն իր պատմության մեջ 10-րդ անգամ հռչակվեց Ֆրանսիայի չեմպիոն և այս ցուցանիշով հավասարվեց «Սենտ-Էտյենին»։
Փարիզյան թիմը Ֆրանսիայի ամենատիտղոսակիր ակումբն է։ Բացի չեմպիոնական տիտղոսներից, ՊՍԺ-ն նաև 14 անգամ դարձել է Ֆրանսիայի գավաթակիր, 9 անգամ էլ՝ ֆրանսիական լիգայի Գավաթի հաղթող։