«Լիվերպուլը» Անգլիայի առաջնությունում առանց պարտությունների շարքը հասցրել է 17-ի:
Կլոպի թիմն այսօր 2-0 հաշվով հաղթել է «Էվերթոնին» ԱՊԼ-ի 34-րդ տուրի խաղում:
Վերջին անգամ «կարմիրները» պարտվել են «Լեսթերին» դեկտեմբերի 28-ին (0-1): Հաջորդ տուրում նրանք 2-2 են խաղացել «Չելսիի» հետ, իսկ դրանից հետո արդեն 15 հաղթանակ են տարել 16 խաղում՝ միավորներ կորցնելով միայն «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (2-2):