«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ակումբի բելգիացի հարձակվող Դիվոկ Օրիգիի մասին։
«Օրիգին թերագնահատված ֆուտբոլիստ է։ Նա համաշխարհային մակարդակի հարձակվող է։ Դիվոկը մեր ակումբի լեգենդն է և միշտ կմնա այդ կարգավիճակում»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։