«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հաստատել է, որ կապույտների պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա լոնդոնյան թիմից․
«Իրավիճակն այսպիսին է՝ նա ցանկանում է հեռանալ ակումբից։ Նա այս մասին հայտնել է անձնական զրույցներում։ Մենք արեցինք ամեն հնարավորը՝ ես և ղեկավարությունը, բայց այդ գործողությունները բավարար չեղան։ Առանց պատժամիջոցների մենք կարող էինք փորձել պահել նրան, բայց հիմա մեր ձեռքերը կապված են։ Սա նրա որոշումն է»,- Տուխելի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը համաձայնեցրել է պայմանագրի պայմանները Մադրիդի «Ռեալի» հետ։
Հիշեցնենք՝ Ռյուդիգերը Լոնդոնի «Չելսի» է տեղափոխվել «Ռոմայից» 2017 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում գերմանացի պաշտպանն անգլիական Պրեմիեր-լիգայի 28 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 3 գոլի հեղինակ։ 2014 թվականից ի վեր Ռյուդիգերը հրավիրվում է Գերմանիայի հավաքական։