Ապրիլի 24-ին «Ուրարտուի» երկրորդ թիմը, ակադեմիայի բոլոր թիմերը ակումբի աշխատակազմի հետ միասին այցելեցին Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից ձեռնարկված մեծագույն ոճրի՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին;
Հավելենք, որ նախօրեին ակումբի նախագահ Ջևան Չելոյանցի գլխավորությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էին այցելել նաև «Ուրարտուի» գլխավոր թիմի ֆուտբոլիստներն ու մարզիչները։