Ֆրանսիական Լիգա 1-ի 34-րդ տուրում կայացած «Նանտ» — «Բորդո» հանդիպումը գերգոլառատ ստացվեց։
Տանտերեը, որոնք 18-րդ րոպեին պարտվում էին 0-2 հաշվով, հետագայում հիանալի կամք ցուցաբերեցին և հաղթանակի հասան 5-3 հաշվով։
Հատկանշական է, որ խփված գոլերից վեցը թիմերը միմյանց դարպասն ուղարկեցին երկրորդ խաղակեսում։ Ավելին, հյուրերը ևս մեկ գոլ կարող էին խփել, սակայն 88-րդ րոպեին վրիպեցին 11-մետրանոց հարվածից։
«Նանտը» հաղթանակի շնորհիվ վաստակեց 50 միավոր և բարձրացավ 9-րդ հորիզոնական։ «Բորդոն» 27 միավորով նախավերջին՝ 19-րդ տեղում է։