«Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Էկրեմ Կոնուրը, հոլանդացու ծառայություններով հետաքրքրված է «Տոտենհեմը»։ Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անձամբ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն։
24-ամյա Դյումֆրիսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 24 միլիոն եվրո, սակայն «ներաձուրիների» ղեկավարությունը ցանկանում է գործարքից ստանալ նվազագույնը 40 միլիոն եվրո շահույթ։
Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։