ՊՍԺ-ի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման հայտնել է, որ ցանկանում է մնալ ՊՍԺ-ում և երազում է նոր հաջողություններ գրանցել փարիզյան թիմի հետ.
«Ցանկանում եմ մնալ ՊՍԺ-ում, քանի որ ցանկանում եմ հաղթել այստեղ:Հիանալի հարաբերություններ ունեմ Նավասի հետ, բայց ես այստեղ եմ, որ լինեմ հիմնական դարպասապահը:
Ամեն ինչ պետք է փոխվի, սա բարդ իրավիճակ է դարպասապահի համար,ինչպես ավելի վաղ ասել էր Նավասը»,- ասել է Դոնարուման: