ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը հնարավոր է կարիերան շարունակի «Նյուքասլ Յունայթեդում», հայտնում է Fichajes-ը:
35-ամյա դարպասապահը մտադիր է փոխել ակումբային գրանցումը, քանի որ քիչ խաղաժամանակ է ստանում։
Այս մրցաշրջանում Նավասը մասնակցել է 23 հանդիպման, բաց թողել 21 գնդակ և 9 խաղում կարողացել է անառիկ պահել դարպասը։
ՊՍԺ-ն երեկ ապահովեց Լիգա 1-ի չեմպիոնի տիտղոսը։