«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը մտափոխվել է և ցանկանում է մնալ «կարմիր սատանաների» կազմում, հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստի որոշման վրա ազդել է այն, որ ամռանը թիմը գլխավորելու է հոլանդացի Էրիկ տեն Հագը։
Մարկուս Ռեշֆորդի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։
Էրիկ տեն Հագը թիմը կգլխավորի նոր մրցաշրջանի մեկնարկից։