Ռալֆ Ռանգնիկը բացատրել է, թե ինչու Կրիշտիանու Ռոնալդուն չցանկացավ իրացնել 11-մետրանոց հարվածն «Արսենալի» դեմ խաղում։
Երկրորդ խաղակեսում, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» 1-2 հաշվով պարտվում էր «Արսենալին», մանչեսթերյան ակումբը 11-մետրանոցի իրավունք էր ստացել։ Բրունո Ֆերնանդեշը մոտեցավ գնդակին ու հարվածեց դարպասաձողին։
Կիսապաշտպանը վրիպեց Պրեմիեր լիգայում երկու 11-մետրանոցներից երկուսում, իսկ Ռոնալդուն իր երկու փորձերն էլ անվրեպ էր իրացրել:
«Բրունոն ու Ռոնալդուն խոսել են այդ մասին։ Կրիշտիանուն ինձ ասաց, որ իրեն այնքան էլ լավ չի զգում։ Նա գտնում էր, որ չպետք է իրացնի 11-մետրանոցը: Ուստի հարվածը կատարեց Բրունոն»,- մեջբերում է Ռանգնիկին ։