Ռումինացի մրցավար Իշտվան Կովաչը կսպասարկի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» առաջին հանդիպումը, հայտնում է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության կայքը (ՈՒԵՖԱ):
Կովաչին կօգնեն հայրենակիցներ Վասիլ Մարինեսկուն և Օվիդիու Արտենեն։ Չորրորդ մրցավարը պորտուգալացի Արթուր Դիաշն է։
VAR թիմը կազմելու են գերմանացի մրցավարներ Մարկո Ֆրիցը և Բաստիան Դանկերտը:
«Մանչեսթեր Սիթի» — «Ռեալ» հանդիպումը կկայանա անգլիական ակումբի խաղադաշտում, ապրիլի 26-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։