Լրագրող Գիլյեմ Բալագեն նշել է հիմնական պատճառներից մեկը, որն ազդել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի՝ Պրեմիեր լիգան Լա Լիգայի փոխարեն ընտրելու որոշման վրա։ Խոսքը «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի մասին է, ով մադրիդյան թիմի հիմնական հարձակվողն է։
«Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ինչ-որ բան տեղի ունեցավ, և դա Բենզեման է: Ահա թե ինչն է ստիպել Հոլանդին մտափոխվել։
Իսկ ահա «Սիթիի» առաջարկը ոչ միայն գումարային առումով ամենագրավիչն էր, այլ նաև «քաղաքաբնակները» նրան ասել են, որ մի քանի տարի անց չեն խանգարի խաղացողին, եթե նա ցանկանա տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»:
Եթե «Ռեալում» չլիներ Բենզեման, ապա Հոլանդը կտեղափոխվեր այնտեղ: Ֆուտբոլիստին գրավում են Մադրիդն ու Բարսելոնան։ Նրանց կազմում խաղալը շատ ավելի լավ է, քան ցանկացած գումար, որը կարող է տալ «Մանչեսթեր Սիթին», — իսպանացի լրագրողի խոսքերն է մեջբերում «BBC»-ն։