«Բրենթֆորդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային ցուցակում, հայտնում է Sky Sport-ը։
Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ցանկանում է ամռանը իր թիմ հրավիրել 30-ամյա խաղացողին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էրիկսենը կարող է մրցաշրջանի ավարտից հետո վերադառնալ «Տոտենհեմ»։
Դանիացին լոնդոնյան ակումբում հանդես է եկել 2013-ից 2020 թվականներին։