Ժոզե Մոուրինյուն Իտալիայի առաջնության 34-րդ տուրում «Ինտերից» կրած պարտությունից հետո խոստովանել է, որ իր թիմն ավելի թույլ էր այդ խաղում բոլոր առումներով․
«Ինտերը»՝ դա «Ինտերն» է.․․ Ա Սերիայի լավագույն թիմը, նրանք հիանալի խաղացողներ ունեն: Այսօր մեզ պետք էր կատարյալ լինել, բայց մենք այդպիսին չէինք: Մենք լավ խաղացինք, բայց դա կատարյալ չէր:
Ընդմիջումից 10-15 րոպե առաջ կենտրոնացվածության կորուստ ունեինք։ Երկրորդ խաղակեսում մենք զիջեցինք, չնայած իմ խաղացողները գիտեին, թե ինչպես պաշտպանվել:
Այժմ մենք պետք է հանգստանանք և շարունակենք իրականացնել Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ դուրս գալու երազանքը»,- մեջբերում է Մոուրինյուին Football Italia-ն։