«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է ակումբի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգումը։
«Շուտով հանդիպում կլինի ակումբի ղեկավարության հետ, դեռ հստակություն չկա։
Ես տեսնում եմ, թե ինչ են ասում լրատվամիջոցները: Իրավիճակն ինձ համար այնքան էլ պարզ չէ»,- Լևանդովսկուն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Լևանդովսկու գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը: