ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման մտադիր չէ հեռանալ թիմից, իսկ Կեյլոր Նավասը պետք է նոր ակումբ փնտրի։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն ։
Հիշեցնենք, որ փարիզցիների կազմում հաջորդաբար խաղում են Դոնարուման և Նավասը: Ավելի վաղ գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ասել էր, որ նոր մրցաշրջանում դա այլևս տեղի չի ունենա։
Թիմը կլքի նաև կիսապաշտպան Անխել Դի Մարիան։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է, իսկ նորը չի ստորագրվել։
Ակումբի ղեկավարությունն արգենտինացու հետ դեռ չի քննարկել պայմանագրի երկարաձգումը։ Այսպիսով, Դի Մարիան ամռանը կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով։