Բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին հերթական հաղթանակն է տարել իր կարիերայում։
Ապրիլի 23-ին Լոնդոնում կայացած բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտում նա նոկաուտի ենթարկեց հայրենակից Դիլիան Ուայթին և պաշտպանեց WBC-ի չեմպիոնական գոտին։
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն արձագանքել է բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրիի հաղթանակին։
«Լեգենդ»,- գրել է շվեդը սոցցանցերում։
Անպարտելի Ֆյուրին այժմ ունի 32 հաղթանակ (23 -ը՝ նոկաուտով) և 1 ոչ-ոքի: Ուայթի վիճակագրությունը՝ 28 հաղթանակ և 3 պարտություն։