«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Իտալիայի առաջնության 34-րդ տուրում «Ռոմայի» նկատմամբ տարած հաղթանակը.
«Ես շատ հպարտ եմ տղաների կենտրոնացվածությամբ։ Իհարկե, ես անհանգստանում էի, քանի որ մենք Իտալիայի գավաթից երեք օր հետո խաղում էինք մի թիմի դեմ, որը տասներկու հանդիպում չէր պարտվել:
Մեզ պետք էր բարձր մակարդակով հանդես գալ: Լաուտարոն ինձ երբեք չի անհանգստացրել։ Կար ժամանակ, երբ նա գոլ չէր խփում, բայց միշտ ճիշտ դիրքերում էր։ Նա ապաքինվել է, այժմ շարունակում է լավ մարզավիճակը։ Կարևոր է ֆիզիկական և հոգեբանական էներգիայի հավասարակշռությունը: Մենք ունենք հինգ անընդմեջ հաղթանակ, բայց մինչ այժմ ոչ մի բանի չենք հասել այս մրցաշրջանում»,- ասել է մարզիչը։