ԱՊԼ-ի 34-րդ տուրում «Տոտենհեմը» մրցակցի հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Բրենտֆորդի» հետ։
Այս խաղից առաջ «Բրենտֆորդը» երեք անընդմեջ հաղթանակ էր տոնել, իսկ «Տոտենհեմը» չորս անընդմեջ հաղթանակից հետո պարտվել էր «Բրայթոնին»։
Անտոնիո Կոնտեի սաները վաստակեցին 58 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ «Բրենտֆորդը» 40 միավորով 11-րդ տեղում է։