Լեհաստանի առաջնության 30-րդ տուրում «Յագելոնիան» մրցակցի դաշտում 1-2 հաշվով պարտվեց «Պյաստին»։
Հայաստանի հավաքականի թեկնածու և «Յագելոնիայի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը խաղադաշտ մտավ 84-րդ րոպեին։
Նարեկը վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին հանդիպումն անցկացրեց գլխավոր թիմում։ Մինչ այս հանդիպումը կիսապաշտպանը մեկ խաղի էր մասնակցել լեհական ակումբի երկրորդ թիմում։ «Յագելոնիան» 34 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը։