Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Դավիդ Ալաբան և Կազեմիրոն կարող են բաց թողնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին հանդիպումը։
Ավստրիացի պաշտպանի մոտ մկանային խնդիր կա։ Նա վնասվածք է ստացել «Օսասունայի» դեմ խաղում։
Կազեմիրոն ապաքինվում է երեքշաբթի օրը մարզման ժամանակ առաջացած ազդրի հետ կապված խնդրից:
«Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ Մադրիդ» առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին։