ԱՊԼ-ի 34-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 5-1 հաշվով հաղթեց «Ուոթֆորդին»։
Տանտերերի կազմում պոկերի հեղինակ դարձավ Գաբրիել Ժեզուսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռոդրին։ Հյուրերի միակ գոլի հեղինակը դարձավ Հասան Կամարան։
Պեպ Գվարդիոլայի սաները վաստակեցին 80 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ «Ուոթֆորդը» 22 միավորով նախավերջին՝ 19-րդ տեղում է։