«Յուվենտուսի» ֆուտբոլիստ Ֆեդերիկո Բեռնարդեսկին ամռանը կհեռանա թիմից ազատ գործակալի կարգավիճակով, կողմերը չեն երկարաձգի պայմանագիրը։ Այս մասին հայտնում է football-italia.net-ը:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
28-ամյա ֆուտբոլիստը թուրինյան թիմում է 2017 թվականից: