Եվս մեկ հայ բռնցքամարտիկ դարձել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն։
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում Վրաստանը ներկայացնող Գոռ Այվազյանը եզրափակիչ գոտեմարտում մենամարտեց Ալբանիայի ներկայացուցչի հետ՝ դառնալով բռնքամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն։
Այվազյանը Եվրոպայի 2019 թվականի չեմպիոնն է, միջազգային տարբեր մրցաշարերի հաղթող և մեդալակիր, 2022 թվականին Չեռնոգորիայում կայացած մրցաշարի չեմպիոն։
Հիշեցնենք, որ բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանն իր մասնակցությունն ավարտեց երեք մեդալով։ Մանրամասներն՝ այստեղ։