Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանն իր մասնակցությունն ավարտեց երեք մեդալով։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի facebook-յան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ Էրիկ Իսրայելյանը 60 կգ քաշային կարգում դարձավ ոսկե մեդալակիր, իսկ 67 կգ քաշային Արես Հակոբյանն ու 80 կգ քաշային Համլետ Ադամյանը դարձան արծաթե մեդալակիրներ։
Եվրոպայի երիտասարդական առաջնությունը մեկնարկել էր ապրիլի 14-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։ Այսօր մրցումային վերջին օրն էր։ Հայաստանը մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ առաջնությանը մասնակցում էր 13 մարզիկով։