Հիմնվում է «Բենտոնիտ» ֆուտբոլային ակումբը։
«Իր գործունեությունն է սկսում Իջևանի «Բենտոնիտ» ֆուտբոլային ակումբը: Թիմը մտադիր է մասնակցել Հայաստանի Առաջին խմբի առաջիկա առաջնությանը:
«Բենտոնիտին» առնչվող մանրամասն տեղեկություններ, մարզիչների և ֆուտբոլիստների մասին ինֆորմացիա կներկայացնենք առաջիկայում: Սպասվում է շնորհանդես»,- այս մասին տեղեկացնում է ակումբի facebook-ի էջը։
