Հայաստանը չեմպիոն ունի բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում:
Մեր մարզիկներից պատվո հարթակի ամենավերին աստիճանին է կանգնել 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, որը պարզապես գերազանց մենամարտեր անցկացրեց : 5 շատ վստահ հաղթանակ, որից 3 նոկաուտով:
Եզրափակիչում նա հաղթեց բուլղարացի Կիրիլ Բարիսովին: Եվրոպայի նորընծա չեմպիոնին պատվո հարթակին պարգևատրեց բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:
Հայաստանի հավաքականից 67 կգ քաշային Արես Հակոբյանը դարձավ արծաթե մեդալակիր, իսկ երեկոյան մրցահերթում ոսկե մեդալի համար կպայքարի 80 կգ քաշային Համլետ Ադամյանը: