Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը նվաճեց 3-րդ եզրափակիչի ուղեգիրը, հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Մեր պատվիրակներից ոսկե մեդալի համար կպայքարի նաև 80 կգ քաշային Համլետ Ադամյանը: Կիսաեզրափակիչում մեր մարզիկը մեծ առավելությամբ հաղթեց սերբ Մարկո Պիզուրիցային: Մենամարտից հետո բոլոր 5 մրցավարները միաձայն հաղթանակը շնորհել են հայ մարզիկին:
Այսպիսով կիսաեզրափակիչ դուրս եկած մեր բոլոր 3 մարզիկները եզրափակիչում են: Ադամյանից բացի ոսկե մեդալի համար կպայքարեն նաև 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը և 67 կգ քաշային Արես Հակոբյանը:
Եզրափակիչները կկայանան ապրիլի 21-ին: