Ապրիլի 19-ին «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի խաղում։
Հատկանշական է, որ «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերն այս խաղում գերազանցել է «Մանչեսթեր Յունայթեդի» ցանկացած խաղացողի՝ գնդակի հպումների քանակով, փոխանցումների քանակով և փոխանցումների ճշգրտությամբ։
Ալիսոնը երեկ իր ակտիվում ունեցել է 70 հպում, 59 փոխանցում, իսկ փոխանցման ճշգրտությունը կազմել է 91,5%:
«Յունայթեդի» կազմում առաջատարը Բրունո Ֆերնանդեշն է՝ 61 հպում, փոխանցումները՝ 45, իսկ փոխանցումների ճշգրտության ամենաբարձր տոկոսն ունի Ջեյդոն Սանչոն՝ 87,5%: