«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի քույրը՝ Էլմա Ավեյրոն, շնորհակալություն է հայտնել «Լիվերպուլի» երկրպագուներին՝ Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի հանդիպման ժամանակ իր եղբորն աջակցելու համար։
Ռոնալդուն բաց է թողել խաղը, քանի որ մի քանի օր առաջ մահացել է նրա նորածին երկվորյակներից մեկը։
«Էնֆիլդում» կայացած հանդիպման ժամանակ «Լիվերպուլի» երկրպագուները 7-րդ րոպեին երգել են You’ll Never Walk Alone, ինչպես նաև մեկ րոպե ծափահարություններով հարգել են Ռոնալդուի նորածին որդու հիշատակը։
«Շնորհակալություն, Լիվերպուլ: Մենք երբեք չենք մոռանա, թե ինչ արեցիք այսօր»,- գրել է Ավեյրոն իր սթորիսում: