VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Նորավանքը» Երևանի Ջունիոր սպորտ մարզադաշտում ընդունել է «Ուրարտուին» և 3-2 հաշվով հաղթանակ տարել:
«Նորավանքի» կազմում երկու գոլ է խփել Բաբու Չամը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Եվգենի Կոբզարը: «Ուրարտուի» կազմում էլ խփած գնդակներով աչքի են ընկել Ուգոչուկվու Իվուն և Արթուր Միրանյանը:
Այս հաղթանակի շնորհիվ »Նորավանքն» իր միավորների թիվը հասցրել է 23-ի և ՀՊլ-ի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
«Ուրարտուն» 30 միավորով 6-րդն է: