«Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը կարծիք է հայտնել Բունդեսլիգայի խաղամակարդակի մասին։
«Գերմանիայի առաջնությունում հաղթելն ամեն ինչի չափանիշն է։ Ինձ շատ է նյարդայինացնում, որ մեր առաջնության նկատմամբ վերաբերմունքը և արժեքն այսքան նվազել է։
Իմ խաղալու տարիներին հաղթանակից հետո կարող էինք մեկ շաբաթ տոնել այն։ Այժմ «Բավարիան» ինը միավորով գերազանցում է երկրորդ հորիզոնականը զբաղեցնող թիմին, բայց դեռևս չի շտապում ուրախանալ։
Յուրաքանչյուր խաղ, որտեղ այնքան էլ վառ ֆուտբոլ չենք խաղում, միանգամից արժանանում է ուժեղ քննադատության»,- Հյոնեսի խոսքերն է մեջբերում Süddeutschen Zeitung-ը։