ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է «Մարսելի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլիի պահվածքի մասին.
«Չեմ կարծում, թե մարզիչն իր տեխնիկական գոտում պետք է թռչի կամ բղավի, որպեսզի ֆուտբոլիստներն իրեն ավելի լավ լսեն: Հաճախ սա հակառակ ազդեցությունն է ունենում: Երբ ֆուտբոլիստները գիտեն, թե ինչ անել, մարզիչն ու անձնակազմը հոգեպես հանգիստ են լինում:
Ես ֆուտբոլ չեմ խաղում ջոստիկի օգնությամբ, մենք այստեղ PlayStation չենք խաղում, սա պրոֆեսիոնալ ֆուտբոլ է: Մենք ամբողջ շաբաթ մարզվում ենք, որպեսզի հաղթենք»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում Get French Football News-ը: