«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր սկաուտ Ջիմ Լոուլորն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ակնհայտ է, որ Լոուլորի հեռացումն առաջին քայլն է ակումբի վերակառուցման ճանապարհին
Ջիմ Լոուլորը վերջին 16 տարիների ընթացքում եղել է ՄՅՈՒ-ի գլխավոր սկաուտը:
Հիշեցնենք՝ ՄՅՈՒ-ն երեկ մրցել է «Լիվերպուլի» հետ ԱՊԼ-ի 30-րդ տուրի շրջանակում և 0-4 հաշվով պարտություն է կրել:
«Մանչեսթեր Յունայթեդը» 33 տուրից հետո ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում: