Վինիսիուս Ժունիորը պատրաստվում է նոր պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» հետ։
Ինչպես տեղեկացնում է GOAL-ը, բրազիլացու և «Արքայական ակումբի» միջև նոր համաձայնագիրը նախատեսված է լինելու մինչև 2027 թվականի ամառ։
Ըստ աղբյուրի՝ «սերուցքայինների» ղեկավարությունն արդեն իսկ սկսել է բանակցել հարձակվողի հետ։ Նոր պայմանագրով կբարձրանա նաև ֆուտբոլիստի աշխատավարձը։ Հարկ է նշել, որ այս պահին Վինիսիուսը Խեսուս Վալյեխոյի և Անդրեյ Լունինի հետ «Ռեալում» ամենացածր աշխատավարձ ստացող ֆուտբոլիստների թվում է։