«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը աջակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ վերջինիս նորածին որդու մահվան առթիվ։
«Ինչքան կարևոր արժեքներ կան այս կյանում, որոնք վեր են ֆուտբոլից։ Մենք աջակցում ենք Կրիշտիանուին և նրա ընտանիքին։ Այսպիսին պետք է լինի ֆուտբոլը։ Նման պահերին պետք է մի կողմ դնել ցանկացած տեսակի մրցակցություն։
Անգամ չեմ կարող պատկերացնել, թե Ռոնալդուն ինչպիսի իրավիճակում է այժմ գտնվում։ Բոլորս նրա կողքին ենք և կիսում ենք նրա ընտանիքի ցավը»,- գրել է գերմանացի մասնագետը։