Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Ինտերը» 3-0 հաշվով հաղթեց «Միլանին»՝ դուրս գալով եզրափակիչ։
Խաղից հետո «ներաձուրիների» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին նշել է, թե ինչու է հանդիպման մեկնարկում Էդին Ջեկոյի փոխարեն ընդգրկել Խոակին Կորեային։
«Ես հարձակման գծում չորս ֆուտբոլիստ ունեմ, որոնք լավ մարզավիճակում են գտնվում։ Յուրաքանչյուր խաղից առաջ ստիպված եմ լինում ընտրություն կատարել։
Մի մոռացեք, որ փոփոխություններ կիրառելով կարողացանք նվաճել Սուպերգավաթը, իսկ դրանից 10 օր անց ռոտացիայի պատճառով պարտվեցինք, որի համար մեզ մեղադրում էին։
Այս ամենը նորություն չէ ինձ համար։ Շաբաթներ շարունակ մարդիկ քննարկում են քննադատում են իմ կողմից իրականացված փոխարինումները»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։