ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է հեռանալ ֆրանսիական ակումբից։
Ինչպես տեղեկացնում է Le Parisien-ը, փարիզցիներն արդեն իսկ հարմար տարբերակներ են փնտրում Ռամոսի համար։ Հիշեցնենք, որ պաշտպանը մրցաշրջանի զգալի հատվածը բաց է թողել վնասվածքի պատճառով, այդուհանդերձ իր ակումբի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկն է։
Իսպանացու պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Կողմերը պատրաստվում են մոտ ժամանակներս քննարկել ստեղծված բարդ իրավիճակը։