«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի առաջնության 30-րդ տուրի խաղում պարտվել է «Լիվերպուլին» (0:4):
Պրեմիեր լիգայում երկու դիմակայությունների արդյունքներով մանկունիանցիները ընդհանուր 0։9 հաշվով պարտվեցին մերսիսայդցիներին։ 2021 թվականի հոկտեմբերի 24-ին «Լիվերպուլը» խոշոր հաշվով հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ (5-0) «Օլդ Թրաֆորդում»:
0-9 երկու խաղում․ սա մեկ մրցակցի հետ խաղերում վատագույն արդյունքն է «Մանչեսթեր Յունայթեդի» համար վերջին 129 տարվա ընթացքում։
Ավելի անհաջող արդյունք մանկունիանցիների համար միայն մեկ անգամ է գրանցվել․ 1892/93 մրցաշրջանում «Սանդերլենդի» հետ երկու խաղում ՄՅՈՒ-ն պարտվել է ընդհանուր 0:11 հաշվով: