Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի արտագնա խաղում «Ֆրայբուրգը» հաղթեց «Համբուրգին» (3:1):
Նիլս Պետերսենը, Նիկոլաս Հոֆլերը և Վինչենցո Գրիֆոն մեկական գոլ խփեցին հյուրերի կազմում։ Համբուրգցիների միակ գոլը խփեց Ռոբերտ Գլացելը։ Մրցաշարի եզրափակչում «Ֆրայբուրգը» կխաղա «Լայպցիգ» — «Յունիոն» խաղի հաղթողի հետ։