«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հարցազրույց է տվել «Միլանի» դեմ խաղից հետո։ «Ինտերը» երեք անգամ գրավեց մրցակցի դարպասն ու դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակիչ։
«Այսօր տղաներն իրենց ֆանտաստիկ դրսևորեցին։ Մենք դերբիում խաղացինք խելքով, մարտավարությամբ, ճիշտ ժամանակին հարձակվելով։ Մենք ցանկանում էինք դուրս գալ եզրափակիչ և հաղթել այս դերբիում։
Կարո՞ղ է արդյոք այս հաղթանակը մեզ տալ այն տեմպը, որն անհրաժեշտ է այսօրվա մրցակցին սկուդետտոյի համար հաղթելու համար․․․ Հուսով ենք, որ կարող ենք շարունակել այս տեմպը: Մենք այս ուղղությամբ աշխատում ենք հուլիսի 8-ից:
Մենք գիտենք, թե որ ճանապարհով պետք է գնայինք։ Մենք հունվարին նվաճեցինք Սուպերգավաթը, հիմա ունենք գավաթի եզրափակիչ՝ մայիսին, ինչպես նաև ցանկանում ենք ավարտել մրցաշրջանը Ա Սերիայում, ինչպես կարող ենք»,- մեջբերում է Սիմոնեին Football Italia-ն։