«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակը Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի խաղում (4:0).
«Ինձ շատ դուր եկավ այս երեկոն: Չէի սպասում, որ 95 րոպե մենք լիովին կվերահսկենք խաղը։ Թեև «Յունայթեդը» չէր գերակայում, բայց մեզ համար խնդիրներ ստեղծեցին։ Իսկապես լավ խաղ էր, մենք հիանալի գոլեր խփեցինք։ Բոլորը երջանիկ են։
Այն, ինչ այս թիմն իսկապես լավ է անում, դա փոփոխություններին հարմարվելն է, խաղադաշտում սովորելը: Երբեմն դա մի փոքր ավելի երկար է տևում, քան մենք կցանկանայինք: Բայց այսօրվա խաղի մեծ մասը պարզապես զվարճալի էր դիտելու համար: Մենք կարող էինք ավելի շատ գոլ խփել։ Բարի գիշեր բոլոր նրանց, ովքեր լիվերպուլյան սիրտ ունեն:
9-0 այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ երկու խաղում. մեր բոլոր երկրպագուները լավ գիտեն, որ դա հազվադեպ է լինում։ «Յունայթեդը» այժմ լավագույն ժամանակները չի ապրում, և նրանք շատ վնասվածքներ ունեն: Բայց մեր երկրպագուների համար դա կարևոր պահ էր, և նրանք արժանի են երջանիկ լինելու։ Այսօր նրանք շատ ուրախ հույզեր ստացան»,- Կլոպի խոսքերն են մեջբերում Sky Sports-ը և BBC-ն: