Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Միլանի» դարպասն ու դուրս եկավ եզրափակիչ:
«Ինտերի» կազմում երկու գոլ խփեց Լաուտարո Մարտինեսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռոբին Գոնսեսը:
Առաջին խաղում դարպասի գրավում չէր արձանագրվել:
Եզրափակիչում «Ինտերը» կխաղա «Յուվենտուս»-«Ֆիորենտինա» զույգի հաղթողի հետ: