ԱՊԼ 30-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը:
Տանտերերը խաղակեսերից յուրաքանչյուրում խփեցին երկուական գնդակ: Դուբլի հեղինակ դարձավ Մոհամեդ Սալահը, մեկական անգամ էլ աչքի ընկան Մանեն ու Դիասը:
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» 76 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
«Մանչեսթեր Յունայթեդը» 6-րդն է 54 միավորով: